Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ամփոփեցին 2014թ–ի համագործակցության արդյունքները

Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2014թ–ի համագործակցության արդյունքները: Համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն՝ եռյակի երաժիշտներն, այս տարի նույնպես մեծ հաջողություններ են ունեցել բազմաթիվ միջազգային բեմերում: 2014թ.-ին Խաչատուրյանի անվան եռյակը համերգային շրջագայություն է ունեցել Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ–ում: Երաժիշտներից յուրաքանչյուրը մեծ ավանդ ունի հիմնադրամի շնորհալի երիտասարդների կրթման գործում, օգնելով երաժշտական դպրոցների սաներին ձեռք բերել գիտելիքներ և փորձ անմիջապես նշանավոր երաժիշտներից:

«Բոլոր ժամանակներում արվեստը զարգանում է մեծամասամբ բարերարների աջակցության շնորհիվ: Beeline-ն իր բարեգործական ծրագրերում մշտապես մեծ ուշադրության է դարձնում արվեստին։ Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես տաղանդավոր երիտասարդները, ովքեր արժանապատվորեն կշարունակեն հայկական դասական երաժշտության փառավոր ավանդույթները: Այսօր, ամփոփելով 2014 թվականը, մենք հպարտությամբ կիսվում ենք կատարված աշխատանքի արդյունքներով, և ուրախ ենք, որ մեր ընդհանուր գործը նպաստում է երիտասարդ սերնդի մշակութային զարգացմանը՝ դրանով իսկ դարձնելով մեր կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշեց. «Տեսնելով մեր գործունեության արդյունքները՝ դժվար է փոխանցել այն ամենն, ինչ մենք զգում ենք: Beeline-ի և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է արդեն 4 տարի և այդ ընթացքում իրականացվել են մի քանի տասնյակ տարբեր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք բարձր ենք գնահատում Beeline–ի ուշադրությունը և ցանկությունը երիտասարդ տաղանդավոր երաժիշտների կրթման հարցում և համոզված ենք, որ սա բավական լուրջ քայլ է դասական երաժշտության զարգացման և տարածման գործում»:

Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Չինաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում: Տրիոն համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում։ Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին:

2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ–ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում