Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևին հրավիրել է Վրաստան: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը:
Այցի հրավերն արվել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ ուղարկված շնորհավորական ուղերձում:
«Օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ ցանկանում եմ Ձեզ պաշտոնական այցով հրավիրել Վրաստան: Ինձ համար մեծ պատիվ կլինի ուրախությամբ ընդունել Ձեզ Թբիլիսիում»,- ասվում է ուղերձում:








































