Լոնդոնի Ռոյալ Հոլոուեյ համալսարանի հնագետներն ուսումնասիրել են Թուրքիայի արևմուտքում հայտնաբերված հնագույն մարդկանց կվարցիտե աշխատանքային գործիքը և վստահաբար կարողացել են պարզել դրա տարիքը՝ 1,24-1,17 մլն տարի: Դա նշանակում է, որ ժամանակակից տիպի հնագույն մարդիկ մերձավոր Արևելք են գնացել ոչ թե 70 000 տարի առաջ, ինչպես նախկինում էր համարվում, այլ ավելի քան 1 մլն տարի առաջ: Այդ բացահայտման մասին պատմող հոդվածը հրապարակված է Quaternary Science Reviews ամսագրում:
Պրոֆեսոր Դանիել Շրեֆի խոսքով՝ գտածոն պատահաբար է հայտնաբերվել. գիտնականը գետի ափին նստվածքային ապարների նմուշներ է հավաքել, երբ վարդագույն երանգի քարի է բախվել: Այն շրջելով՝ հնագետը հասկացել է, որ քարն արհեստական մշակման հետքեր ունի, իսկ դա կարող էր միայն մարդն անել:
Արտեֆակտի յուրահատկությունն այն է, որ հնագետներին հաջողվել է իմանալ դրա տարիքը. Թուրքիայում նման այլ աշխատանքյաին գործիքներ ևս գտել են, սակայն մասնագետները չեն կարողանում ստույգ իմանալ դրանց պատրաստման ժամանակը:










































