Էբոլայից բուժված բրիտանացի Ուիլյամ Պուլին մեծ Բրիտանիայում հանդես կգա այլընտրանքային սուրբծննդյան ելույթով, գրում է The Independent-ը:
29-ամյա բուժեղբայրն իր ուղերձը կհղի հանդիսատեսին Ֆրիսթաունի (Սիերա Լեոնե) հիվանդանոցից:
Ինչպես հիշեցնում է թերթը, Պուլին վերադարձել է Արևմտյան Աֆրիկա՝ Լոնդոնում Էբոլայից բուժվելուց անմիջապես հետո:
«Ես չեմ ուզում, որ դուք ձեզ մեղավոր զգաք, սակայն կցանկանայի, որ դուք թեկուզ մի քանի րոպե մտածեիք այն մասին, թե ինչով կարող եք օգնել»,- ասելու է բրիտանացին:
«Դա գլոբալ խնդիր է ու հարկավոր է ամբողջ աշխարհը, որպեսզի այն լուծվի: Որքան հրաշալի սուրբծննդյան նվեր դա կլիներ»,- կասի նա:









































