Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին չորս հուշագիր են ստորագրել:
Ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը, Հայաստանի Սյունիք մարզի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և հայկական պատվիրակության անդամները փոխըմբռնման մասին չորս հուշագիր են ստորագրել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Համաձայնագրերի հիման վրա երկու երկրները կմեծացնեն փոխգործունեությունը անասնաբուծության և անասնաբուժության ոլորտներում և կստեղծեն համատեղ գյուղատնտեսական ընկերություններ: Ըստ համաձայնագրերի՝ Իրանը Հայաստան կուղարկի կոմբայններ, տրակտորներ:
Խաչատրյանը հանդիպել է նաև «Արաս» առևտրա-արտադրական ազատ գոտու կազմակերպության ղեկավար Սադեղ Նաջաֆլիի հետ: Կողմերը պայամանավորվել են ստեղծել համատեղ տնտեսական գոտի Իրանի և Հայաստանի միջև սահմանի վրա:









































