Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ եվրոպական երկրները կարող են Փարիզի հետ համագործակցել Մալիում հակաահաբեկչական գործողություններ կատարելու հարցում՝ ուղարկելով այնտեղ իրենց զինծառայողներին։
Այսօր Բրյուսելում կայացած ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Ֆաբիուսն ասել է, որ Մալիում Ֆրանսիայի հետ համագործակցելու համար ոչ մի ճնշում չի գործադրվի Փարիզի կողմից, քանի որ անվտանգության և պաշտպանության քաղաքականությունն ունի իր սահմանները։
ԵՄ արտաքին գործերի գլխավոր հանձնակատար Քեթրին էշթոնը հայտարարել է, որ ԵՄ մի շարք երկրներ արդեն Մալիում Ֆրանսիայի հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել։ Ըստ նրա՝ Փարիզը միաձայն աջակցություն կստանա ԵՄ երկրների կողմից, ընդհուպ մինչև Մալի զորքեր ուղարկելը՝ ահաբեկչության դեմ պայքարելու և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։







































