ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ոստիկանը գնդակահարել է իր վրա մաչետեով հարձակված 17-ամյա դեռահասին, ապա փակվել է պարեկային ոստիկանական մեքենայում ու ոստիկանների է կանչել, հայտնում է Fox News-ը:
Ոստիկանը տեսել է, թե ինչպես է դեռահասը հարվածել հեռախոսային խցիկին, ու մոտեցել է նրան, որ հասկանա իրավիճակը: Ի պատասխան՝ տղան մաչետեով հարձակվել է ոստիկանի վրա:
Ավելի ուշ դեպքի վայր ժամանած մեկ այլ ոստիկան հայտնաբերել է գետնին ընկած տղային, որը շուտով մահացել է: Կրակ բացած ոստիկանը ձեռքի ոը դեմքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:








































