Սիրիացի ապստամբները պատրաստ են 300 հազար դոլարի դիմաց ազատ արձակել ուկրաինացի լրագրողուհուն: Այս մասին հայտարարել են առևանգված աղջկա հարազատները:
Կոչնևային ազատ արձակելու համար ապստամբները նվազեցրել են փրկագինը: Ավելի վաղ նրանք 50 մլն դոլար էին պահանջում:
Լրագրողուհու զարմիկը՝ Դմիտրին, Interfax-ին պատմել է, որ օրերս գրոհայինները Skype-ով կապ են հաստատել Կոչնևայի նախկին ամուսնու հետ և հայտնել փրկագնի նվազեցման մասին:
Ըստ տեղեկությունների՝ Կոչնևային առևանգել էին 2012 թվականի հոկտեմբերին:







































