Monday, 15 06 2026
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ

Թուրքիան մերժում է Հայաստանի հետ սահմանը բացելու առաջարկը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում որդեգրած դիրքորոշումը։

Վերջերս Սպիտակ տան կայքէջում կազմակերպվել է սիրիահայերի մուտքը Հայաստան դյուրին դարձնելու համար հայ – թուրքական սահմանը բացելու կոչով ստորագրահավաք։

«Թուրքիան ըստ ամենայնի աջակցում է Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռի փոխադրումներին», – արձագանքելով ստորագրահավաքին` գրել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալը։

Hurriyet-ում հրապարակված նրա գրավոր հայտարարությունում ասվում է, որ Թուրքիան ինքնուրույն է որոշում մարդասիրական ասպարեզում այս կամ այն հարցը քննարկելու, լուծելու ձևը, պայմանները և մեթոդները։

Ունալի հայտարարությունում ասվում է, որ Թուրքիան օգնում է մարդկանց` նկատի չառնելով նրանց կրոնը, լեզուն, ռասայական և ազգային ծագումը։ Նախնիներից ժառանգած այդ մոտեցման հիմքում կարեկցանքի և խղճի սկզբունքն է։

Նախարարությունը հիշեցնում է, որ Թուրքիան Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրել երկրաշարժերից հետո, ավելին, Թուրքիան արագացրել է մարդասիրական օգնության տրամադրումը սիրիահայերին։

Այսօրվա դրությամբ Սիրիայի ավելի քան 150 հազար քաղաքացի է ապաստան գտել Թուրքիայում, նրանց ներս թողնելիս թուրքերը չեն հարցրել այդ մարդկանց կրոնը, կամ ազգությունը։ Hurriyet պարբերականի փոխանցմամբ` մեծ թվով սիրիահայեր հենց Թուրքիայի տարածքով են հասել Հայաստան։

Արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալը թերթին ասել է, որ Սպիտակ տան կայքէջի միջոցով կազմակերպված ստորագրահավաքի նպատակը «սոսկ քաղաքական է, իսկ դրա բովանդակությունը չի համապատասխանում իրական վիճակին»։

«Լքելով Սիրիան` ցանկացած սիրիահայ հանգիստ կարող է Հաթայից օդանավով մեկնել Հայաստան», – ասել է Ունալը։

Սպիտակ տան կայքէջում տեղադրված այս կոչին ընթացք տալու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 4-ը հավաքել ևս 24321 ստորագրություն` այսօրվա դրությամբ հավաքվել է 679 ստորագրություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում