Ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարտը հանրությանը առանց դիմահարդարման է ներկայացել, գրում է Viva.ua-ը:
Քանի դեռ կինոաստղի նախկին զուգընկերը՝ Ռոբերտ Պատինսոնը վայելում է երգչուհի FKA twigs-ի հետ իր կրքոտ սիրավեպը, 24-ամյա Քրիսթենը չի շտապում նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսել: Հաճախ նրան կարելի է մենակ տեսնել Կալիֆոռնիայի խանութներ և սրճարաններ ացելելիս:
Այս անգամ պապարացիները Քրիսթենին լուսանկարել են Լոս Ֆելիզ թաղամասում՝ տեղի սրճարաններից մեկում: Վաղ առավոտյան նա այստեղ հայտնվել է առանց դիմահարդարման, լայն սվիտերով և ջեգինսով:













































