Սգո արարողություն՝ նվիրված 1995 թ. ավերիչ երկրաշարժի զոհերին, որն ստացել է Խանսիի մեծ երկրաշարժ անվանումը, տեղի է ունեցել Ճապոնիայի Կոբե քաղաքում, որը 18 տարի առաջ առավել շատ է տուժել երկրաշարժից:
Ավանդաբար, ողբերգական իրադարձությունների տարելիցին քաղաքի կենտրոնական այգիներից մեկում վաղ առավոտյան հավաքվել էր մի քանի հազար մարդ՝ հարգելու զոհվածների հիշատակը: Մարդիկ իրենց հետ վերցրել են մոմեր , որոնք դասավորել են «1.17.» թվերի տեսքով, այսինքն՝ հունվարի 17: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:
Ճապոնիայի պատմության մեջ ամենաավերիչ՝ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ճապոնական Հոնսյու կղզու արևմուտքում։ Բացի բազմաթիվ զոհերից, առանց բնակարանի էր մնացել 300 հազար մարդ:










































