Թուրքիայում Գյուլենի (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ) կողմնակից լրագրողների և ոստիկանների դեմ հարուցված քրեական գործերում հայտնվել է նաև ադրբեջանցի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլայի կնոջ՝ Թանզիլի Ռուստամխանլայի անունը: haqqin.az-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական հատուկ ծառայությունները:
haqqin.az-ը հիշեցնում է, որ ձերբակալված լրագրողներին և ոստիկաններին մեղադրում են շեյխ Սաիդ Նուրսիի կողմնակիցների դեմ մեղադրանքներ կեղծելու համար, որոնք Ֆեթուլահ Գյուլենի մոլի հակառակորդն են:
2009-2010թթ. Թուրքիայում Նուրսիի կողմնակիցների ձերբակալությունների ալիք է եղել: Այսօր Թուրքիայի հատուկ ծառայությունները նշել են, որ այդ ձերբակալությունները անհիմն են եղել և իրականացվել են Գյուլենի ուղղակի հրահանգով:
Հատկանշական է, որ գործերից մեկում հիշատակվում է նաև Թանզիլի Ռուստամխանլայի անունը:
2011թ. հետաքննությունը Նուրսիի կողմնակիցների առաջնորդ Մեհմեթ Դողանին անվանել է Թուրքիայում և Ադրբեջանում «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության բջիջի ղեկավար:
Գյուլենամետ հետաքննիչներն Ադրբեջանում Մեհմեթ Դողանի գլխավոր կողմնակիցների թվում նշել են նաև Թանզիլի Ռուստամխանլայի անունը:









































