Մարիխուանա օգտագործողների թվով ֆրանսիացի աշակերտները առաջինն են` եվրոպացի նրանց հասակակիցների համեմատ: ITAR-TASS-ի փոխանցմամբ` այս տվյալները ներկայացրել է Ֆրանսիական ազգային քոլեջների ու գիմնազիաների աշակերտների շրջանում թմրամոլության դիտորդական խմբի հետազոտությունը:
«Ֆրանսիացի երիտասարդությունը իր տարիքային խմբում Եվրոպայում մարիխուանայի հիմնական օգտագործողներից մեկն է»,- ասում է ինստիտուտի տնօրեն Մոդ Պուսսեն:
Այսպես. Ֆրանսիայի աշակերտների 24 տոկոսը հայտարարել է, որ ծխում է նվազագույնը ամիսը մեկ անգամ: Այս ցուցանիշը եռակի բարձր է միջին եվրոպական ցուցանիշից (7 տոկոս):
Միաժամանակ, հետազոտության արդյունքներով` ֆրանսիացի դեռահասների 67 տոկոսը ալկոհոլային խմիչքներ է օգտագործում առնվազն ամիսը մեկ անգամ:
Ինստիտուտն իր տվյալները համեմատում է 36 եվրոպական երկրներից ստացված ցուցանիշների հետ:









































