Նյույորքյան մետրոյում երկու մարդ վիճաբանելիս ընկել են գնացքի տակ, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսն ստացել լուրջ վնասվածքներ` հաղորդում է Fox News հեռուստալիքը:
Հաղորդվում է, որ կառամատույցում մետրոյի սպասող երկու քաղաքացիների միջև վեճը ծագել է երեկոյան պիկ ժամի: Նրանք ընկել են ռելսերի վրա ու հայտնվել գնացքի տակ:
Նրանցից մեկն ստացած վնասվածքներից տեղում մահացել է, մյուսը ներկայում հիվանդանոցում է: Բժիշկների գնահատմամբ` նրա վիճակը ծանր է:








































