Հորդանան գետի Արևմտյան ափին՝ Ռոթեմ հրեական փոքր գյուղական բնակավայրում, նախատեսվում է կառուցել 170 նոր տուն:
Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով բնակավայրերի խորհրդի ներկայացուցչին, Ռոթեմը, որտեղ այժմ բնակվում է 30 ընտանիք, տեղակայված է Հորդանան գետի պաղեստինյան տարածքում՝ 1967 թ. սահմաններից մի քանի կմ հեռավորության վրա:
Իսրայելը պնդում է, որպեսզի Հորդանանի հովիտը մնա հրեական պետությանը՝ անկախ Պաղեստինի հետ խաղաղ բանակցությունների արդյունքից: Իսրայելի իշխանությունները կարծում են, որ դրանք կենսականորեն կարևոր են երկրի անվտանգության համար: Եթե Հորդանանի հովիտն անցի պաղեստինցիներին, ապա Պաղեստինն ընդհանուր սահման կունենա Հորդանանի հետ և կկարողանա վերահսկել Իսրայելի համար շատ կարևոր նշանակություն ունեցող ջրային ուղին:
Խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ նոր տների շինարարությունը կապահովի բնակավայրի ներկայիս բնակիչներին բարեկեցիկ կյանք և նոր մարդկանց հոսք, որոնց անվտանգությունն ամբողջությամբ հնարավոր կլինի ապահովել միայն Պաղեստինի հետ ունեցած հակամարտության կարգավորումից հետո:







































