Եգիպտոսի իշխանությունները 18-40 տարեկան քաղաքացիներին պարտավորեցրել են ստանալ անվտանգության ծառայության թույլտվությունը՝ Թուրքիա ուղևորվելու համար: Այդ կերպ իշխանությունները ձգտում են կանգնեցնել վարձկանների հոսքը:
Երկրի ՆԳՆ ներկայացուցիչ ը հայտարարել է, որ նման որոշումը պայմանավորված է Թուրքիայի միջոցով Սիրիայում հայտնվելու և խմբավորումների շարքերը համալրելու եգիպտացիների փորձերը խափանելու ձգտմամբ:
Իշխանությունների տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում հաշվվում է մի քանի հարյուր եգիպտացի զինյալ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ 24 ժամում ավելի քան 200 եգիպտացիների մուտքը Թուրքիա արգելվել է:
Այդ միջոցառումը նորամուծություն չէ: Քաղաքացիները պետք է թույլտվություն ստանան Սիրիա, Իրաք և Հորդանան այցելությունների համար:










































