Bloomberg New Energy Finance (BNEF) հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ 2012 թվականի արդյունքներով՝ Չինաստանըայլընտրանքային էներգետիկայում ներդրումների ծավալովառաջ է անցել ԱՄՆ-ից:
Սակայն այդ ոլորտում գլոբալ ներդրումների ընդհանուր ծավալը 2011-ի համեմատ նվազել է 11 տոկոսով: Այս մասին հայտնում է Vesti-ն:Սա «կանաչէներգետիկայում» ներդրումներիամենալուրջկրճատումն է վերջին 8 տարում:
Ընկերության գնահատականներով՝ 2012-ին Չինաստանի ներդրումների ծավալն աճել է 20 տոկոսով՝ 2011-ի համեմատ և կազմել է 67.7 մլրդ դոլար: Չինական կողմի ներդրումների առյուծի բաժինն ընկել է արևային էներգետիկայի ոլորտում աշխատող ընկերությունների գնման և զարգացման վրա: Անցած տարվա արդյունքներով՝ ԱՄՆ-ի ներդրումների ծավալը կազմել է 44.2 մլրդ դոլար:
Ընդհանուր ներդրումների ծավալը էներգիայի այլընտրանքային աղբյուրներում 2012 թվականին կազմել է 268.7 մլրդ դոլար (2011-ին՝ 32.3 մլրդ դոլար):
Ներդրումների ամենամեծ մասնաբաժինը արևային էնեգետիկայինն է՝ 142 մլրդ դոլար: Երկրորդ տեղում քամու էներգետիկան է՝ 78.3 մլրդ դոլար գլոբալ ներդրման ծավալով:








































