Ապագայում ռազմական հակամարտություններում «մարդասպան ռոբոտներ» օգտագործելն անխուսափելի է: Իսկ երբ դա տեղի կունենա, պատերազմի միջոցներն արմատապես կփոխվեն: Այսպես է կարծում ավստրալական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյա Մարկուս Ֆիլդինգը, գրում է The National Interest-ը:
Փորձագիտական հանրությունում արդեն քննարկումներ են ընթանում ռազմական ռոբոտատեխնիկայի զարգացման հետ կապված: Ռոբոտներն ավելի կոմպակտ, խելացի, էժան և գործառութային են դառնում: Ինչ վերաբերում է ռազմական ռոբոտատեխնիկային, ապա դրանց աշխատանքներն ավելի արդյունավետ և մահաբեր են դառնում, կարծում է հեղինակը:
Ըստ նրա` ներկայումս նման ռոբոտների 3 սերունդ կա` կիսաավտոմատ, սահմանափակ ավտոմատ և ամբողջովին ավտոմատ:
Այժմ լայնորեն գործածվում են երկրորդ տեսակի ռոբոտները` դրոնները:
Ըստ Մարկուս Ֆիլդինգի` ռոբոտներ օգտագործելը վտանգավոր է: Մի կողմից` իսկապես դա դրական երևույթ է, քանի որ նվազում է զինծառայողների քանակը, հետևաբար նաև պատերազմներում զոհերի թիվը: Սակայն մյուս կողմից էլ՝ ռոբոտների գործածումը կավելացնի զոհերի քանակը խաղաղ բնակչության շրջանում:









































