Հինգ ֆերմաներում հայտնաբերվել է թռչնի գրիպի վիրուսը:
Վիրուսը հայտնաբերվել է կանադական ֆերմաներից մեկում, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիայում, հաղորդում է TASS-ը:
«Վիրուսի առկայությունը հայտնաբերվել է Էբոտսֆորդում գտնվող ֆերմայում»,- մանրամասնել են գերատեսչությունում:
Այդպիսով, Էբոտսֆորդում կարանտինի մեջ են գտնվում երեք տնտեսություններ, ևս երկուսը՝ Չիլիվակում: Անցկացված անալիզները ցույց են տվել H5N2 թռչնի գրիպի առկայությունը:
Ներկա դրությամբ ոչնչացվել են 80 հազար հնդկահավեր և բրոյլերներ. ընդամենը ոչնչացվելու է 140 հազար թռչուն: Ենթադրաբար, վիրուսը կարող էին բերել չվող թռչունները կամ էլ ֆերմերային տնտեսությունների աշխատակիցները:









































