Wednesday, 24 06 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ճապոնիայում 13 տարի առաջ սառեցված ձվաբջջից երեխա է ծնվել

Ճապոնիայում 13 տարի առաջ սառեցված մոր ձվաբջջից երեխա է ծնվել՝ հաղորդում է RIA Novosti-ն:

2001թ. երբ երեխայի մայրը դեռ դպրոցական էր, բժիշկները նրա մոտ ախտորոշել էին լիմֆոմա հիվանդություն: Բժիշկները աղջկան և նրա ծնողներին զգուշացրել էին, որ բուժման կողմնակի բարդություններից մեկն էլ կարող է լինել անպտղությունը: Մինչև բուժումը սկսելը՝ որոշվել էր վերցնել երկու առողջ ձվաբջիջ և սառեցնել դրանք:

Բուժումը բարեհաջող է անցել, և աղջիկը կարողացել է վերադառնալ իր սովորական կյանքին, իսկ անցյալ տարի նա ամուսնացել է: Արտամարմնային բեղմնավորման մեթոդով պահպանված ձվաբջիջներից մեկը բեղմնավորվել է «սրվակի» մեջ, որից հետո դա փոխպատվաստել են մորը: Երեխան լույս աշխարհ է եկել օգոստոսին:

Չնայած այն հանգամանքին, որ արհեստական բեղմնավորման բնագավառում գրանցվել է մեծ առաջընթաց, 10 տարուց ավելի սառեցված վիճակում մնացած ձվաբջջից երեխայի լույս աշխարհ գալը Ճապոնիայում հազվադեպ երևույթ է:

Պետք է նշել, որ Ճապոնիայում բարձրացել է ամուսնացողների տարիքային շեմը, և այսպես կոչված՝ ծնելիության ծերացման պատճառով ավելի շատ ճապոնուհիներ են երիտասարդ տարիքում սառեցնում իրենց ձվաբջիջները՝ այդպիսով հնարավորություն ունենալով մի քանի տարով և նույնիսկ տասնամյակով զբաղվել իրենց կարիերայով, հոբիով կամ գիտական գործունեությամբ: Իսկ այս ամենից հետո նրանք կարող են, առանց անպտղությունից վախենալու, մտածել երեխա ունենալու մասին: Թերահավատ մարդիկ, սակայն կարծում են, որ այս երևույթը կհանգեցնի նրան, որ կանայք, իրենց ապահովագրված զգալով անպտղության վտանգից, ավելի կմեծացնեն «ծնելիության ծերացումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում