«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Ազատանում 42-ամյա տղամարդը ինքնասպանությունից առաջ կնոջը հեռախոսային հաղորդագրություն է գրել, որ սիրում է նրան:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ինքնասպանության դեպք է արձանագրվել Ազատան գյուղում. 42-ամյա էդուարդ Ամիրխանյանն իր տանն ինքնասպան է եղել՝ կախվելով մալուխի միջոցով:
Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տղամարդը բնակվել է կնոջ և երկու տղաների հետ, սակայն վերջին շրջանում ամուսինները կարծես թե անհաշտ են եղել:
Գյուղապետի խոսքով՝ Էդուարդի կինը և մոտ 23 տարեկան երկու որդիները մեկնել էին ՌԴ՝ արտագնա աշխատանքի, կինը և մեկ որդին վերադարձել էին, սակայն կինը, վերադառնալով, բնակվել է իր հայրական տանը:
Վերջին օրերին գյուղապետը նկատել է, որ Էդուարդը փոքր-ինչ տարօրինակ է, անգամ կինը գյուղապետին տեղեկացրել է, որ ինքնասպանության փորձեր է կատարել, միջամտել են, զրուցել նրանց հետ` փորձելով հաշտեցնել և այդ վիճակից դուրս բերել Էդուարդին:
Սակայն կինը, ամուսնու վերադառնալու խնդրանքներին հակառակ, շարունակել է մնալ հայրական տանը և չի վերադարձել ամուսնու մոտ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







































