Kia մեքենաների արտադրության դիզայներական բաժնի ղեկավար Պիտեր Շրայերը նշանակվել է Hyundai Motor Group ընկերության գլխավոր դիզայներ։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ Շրայերն աշխատել է Audi-ի և Volkswagen-ի դիզայնի վրա: Hyundai-ում նշանակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա դարձել է Kia Motors-ի նախագահ:
Hyundai-ում նշել են, որ նոր դիզայների նշանակումն «անհրաժեշտ է երկարաժամկետ մրցունակությունն ապահովելու համար» և կօգնի «բարձրացնել բրենդի արժեքը»:
Kia բրենդը Hyundai Motor-ի կողմից գնվել է 1998 թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ:
Ինչպես նշել է ընկերության ներկայացուցիչը, Շրայերը, ով համաշխարհային ավտոարտադրության ոլորտում աշխատանքի հարուստ փորձ ունի, պատկերացնում է, թե ինչի կարիք ունի Hyundai Motor Group-ը։








































