«Ամերիկյան դերասան, կատակերգակ, հեռուստաշոուներից հայտնի Ջեյմս Սուդեյքիսը և «Դոկտոր Հաուս» սերիալի գլխավոր դերակատարուհի Օլիվիա Ուայլդը հայտարարել են իրենց նշանադրության մասին»,– հաղորդում է People ամսագիրը:
Ըստ պարբերականի տվյալների՝ Սուդեյքիսն Ուայլդին առաջարկություն է արել ամանորյա տոնակատարությունների ժամանակ:
Նշենք, որ Ուայլդն ամուսնացած է եղել պրոդյուսեր, երաժիշտ Տաո Ռուսպոլի հետ, նրանք բաժանվել են 2011 թ. փետրվարին:
Սուդեյքիսը բաժանվել է կնոջից 2010 թ.:
Պսակադրության օրը դեռ հայտնի չէ:







































