Բազելում ամենամյա նիստի հավաքված ԵԱՀԿ նախարարների խորհուրդը հիմնական ուշադրությունը կկենտրոնացնի ահաբեկչության դեմ պայքարի վրա: Այդ թեման ֆորումի երկրորդ՝ եզրափակիչ օրվա համար կլինի գլխավոր: Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը:
Համաձայն պաշտոնական ծրագրի՝ առավոտյան կառավարությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունները ելույթ կունենան հայտարարություններով, որոնցում կշարադրեն ահաբեկչական սպառնալիքին հակազդելու իրենց երկրների մոտեցումները: Սպասվում է, որ այդ խնդրի շուրջ մասնակից 57 երկրների միջև համաձայնությունը կլինի ավելի մեծ, քան ուկրաինական թեմայով, որը գերիշխել է հանդիպման առաջին օրը:
Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հռչակագիր ընդունել այդպես էլ չհաջողվեց, քանի որ ԵԱՀԿ երկրները չկարողացան կոնսենսուսի գալ դրա պատճառների շուրջ:







































