Կարա Դելևինի կինոկարիերան ծաղկում է: Կարլ Լագերֆելդի մուսան նվաճել է ոչ միայն համաշխարհային պոդիումները, այլև մեծ էկրանը, գրում է elle.ru-ն:
Նա արդեն խաղացել է «Հրեշտակային դեմք» ֆիլմում, «Թղթե քաղաքները» դետեկտիվում և վերջերս ավարտել է աշխատանքը Ջո Ռայթի «Փեն» ֆիլմում ու մտադիր է դարձյալ դուրս գալ նկարահանման հարթակ:
«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի հեղինակները հաստատել են 22-ամյա բրիտանուհու մասնակցությունը նախագծում:
Լուրերն այն մասին, որ Դելևինը կխաղա ֆիլմում, շրջանառվում էին մոտ մեկ ամիս:
Ֆիլմում կնկարահանվեն օսկարակիր Ջարեդ Լետոն, Ուիլ Սմիթն ու Թոմ Հարդին:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն արդեն ապրիլին, իսկ այն էկրան կբարձրանա 2016թ. օգոստոսին:








































