Այսօր՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում բացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին, հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Բազելում ԵԱՀԿ նախարարների նիստին հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ բանակցային գործընթացի հետագա քայլերը քննարկելու համար»,- գրել է Ուորլիքը:
ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-5-ը Բազելի Ցուցահանդեսային կենտրոնում: Նիստին կմասնակցեն շուրջ 50 երկրների նախարարներ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի ղեկավարությամբ:








































