Թուրքական ռազմական գերատեսչությունը ուրբաթ օրը հայտարարել է ամերիկայն երկու F-35 կործանիչների գնումը մեկ տարով հետաձգելու մասին։
Ինքնաթիռները գնելու որոշումը կայացվել էր անցյալ տարվա հունվարի 5-ին, որոնցից երկուսի ներկրումը պետք է տեղի ունենար 2015-ին։
Թուրք զինվորականների հաղորդմամբ` որոշման վերանայման պատճառն այն է, որ գերագնահատվել են F-35-ի հնարավորությունները։
Կործանիչների գնումը նախատեսվում է «Ընդհանուր հարվածային կործանիչ F-35» ծրագրի շրջանակներում։ Թուրքիան պետք է գներ 100 հատ F-35 կործանիչ՝ ընդհանուր 16 մլրդ դոլար արժողությամբ։ Ծրագրի հիմնական պատվիրատուն և կատարողը ԱՄՆ-ն է, մասնակիցների թվում են` Իտալիան, Նիդերլանդները, Կանադան, Թուրքիան, Ավստրալիան, Նորվեգիան և Դանիան։
2007-ին Թուրքիան նոր սերնդի F-35 կործանիչների արտադրմանը մասնակցելու փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել։








































