Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում նոր փոփոխություններ տեղի ունեցան: Կենտրոնի երկար տարիների ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը այսօր նշանակվեց կենտրոնի ղեկավար` փոխարինելով այդ պաշտոնից հեռացած Ռիչարդ Կիրակոսյանին:
Մեր աղբյուրները պարզել են, որ Ռիչարդ Կիրակոսյանի հեռանալու իրական պատճառը կենտրոնին ուղղված միջոցները «Ժառանգություն» կուսակցության վերջին քաղաքական ակցիաներին ծառայեցնելն է, որի պատճառով կրճատվել են նաև աշխատակիցների աշխատավարձերը: