Բրյուսելում այսօր կանցկացվի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի առաջին նախարարական հանդիպումը՝ ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») արմատական խմբավորման դեմ պայքարի հարցերով: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նիստին կմասնակցեն կոալիցիայի ավելի քան 60 գործընկերներ, ովքեր կքննարկեն ԴԱԻՇ-ի դեմ գործողությունների արդյունքները և հետագա համակարգումը:
Կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենի խոսքերով՝ առաջին քաղաքական խորհրդակցության թեման կլինի «ռազմավարության և (ԴԱԻՇ-ի դեմ) հետագա քայլերի քննարկումը քաղաքական ռակուրսում»: Նա նշել է, որ դա կնպաստի ջանքերի համախմբմանը, ինտեգրմանը և համակարգմանը:
Նիստը կանցկացվի ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակում: Սակայն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, դաշինքը չի մասնակցում այդ միջոցառման կազմակերպմանը:










































