Macmillan հրատարակչությունը հայտարարել է, որ Nature ամսագրերի խումբը, որն իր մեջ 48 ամսագրեր է ներառում, աշխարհի բոլոր համալսարաններում աշխատող գիտնականների համար հասանելի կդարձնի 1869թ. սկսած բոլոր հրապարակումները: Անհատական բաժանորդագրություն ունեցող գիտնականները կկարողանան կարդալ 1997թ. սկսած բոլոր հոդվածները:
Այժմ մասնագետները կկարողանան Nature խմբի ամսագրերի հոդվածները ReadCube ծրագրի օգնությամբ կարդալ PDF ֆորմատում: Չնայած փասատթղթերը ներբեռնել կամ տպել հնարավոր չէ, ընթերցողները կկարողանան մեկնաբանություններ թողնել կամ հղումներ տալ:
Ընդ որում՝ Macmillan հրատարակչությունն ընդգծում է, որ անվճար հասանելիություն կապահովվի միայն գիտնականների համար, մյուսները արխիվից օգտվելու համար ստիպված կլինեն վճարել:







































