Կենդանիներն ավելի խելացի են, քան մենք կարծում ենք. նրանք կարող են գլուխկոտրուկներ լուծել, բառեր սովորել և ոչ պրիմիտիվ միջոցներով շփվել միմյանց հետ, գրում է bigpicture.ru-ն:
1. Ագռավները կարողանում են հնգամյա երեխայի մակարդակի գլուխկոտրուկներ լուծել: Նրանց ցույց են տվել ջրով լի գլանների մեջ դրված սնունդը, որը նրանք շատ արագ կարողացել են հանել: Նրանք սկսել են տարաների մեջ կողմակի առարկաներ գցել, որպեսզի ջրի մակարդակը բարձրանա, և իրենք կարողանան դուրս բերել սնունդը:
http://youtu.be/HeRaYPkNB8I
2. Դելֆինները միմյանց անուններով են կոչում, որոնցից ամեն մեկը յուրահատուկ է: Դրանք շատ խելացի կենդանիներ են: Դրանք կարողանում են անազատության մեջ տարբեր քաղցրավենիքների դիմաց ուրախացնել մարդկանց: Իսկ վայրի բնության մեջ որսի ժամանակ նրանք դնչները պաշտպանում են ծովային սպունգով: Յուրաքանչյուր դելֆին իրեն բնորոշ սուլոցն ունի, որով կարելի է տմանալ նրա անունը:

3. Փղերը կարողանում են համագործակցել միմյանց հետ: Շատ տարիների ընթացքում գիտնականները հետևել են փղերին և պարզել, որ դրանք կարողանում են արդյունավետորեն համագործակցել: Փղերի ընտանիքները միավորվում են և խմբերով ճանապարհորդում՝ շփվելով ցածր հաճախականության ձայների օգնությամբ: Փղերը սգում են իրենց մահացած ընկերներին՝ մնալով նրանց կողքին և իրենց վատ տրամադրությունը արտահայտելով: Որպես կանոն, երբ փիղն անհանգստացած է, նա ձայներ է արձակում և բարձրացնում է ականջները:

4. Շները կարող են մի քանի հարյուր բառ սովորել: Քիչ փաստեր չկան, որոնք ապացուցում են շների ինտելեկտի մակարդակը, սակայն այդ օրինակներից ամենավառը Չեյզեր անունով շունն է: Հոգեբան Ջոն Փիլին Չեյզերին սովորեցրել է 1022 տարբեր խաղալիքների անվանումներ ճանաչել: Այժմ շունը կարողանում է այնպիսի հրամաններ կատարել, ինչպիսիք են՝ ընտրել խաղալիքը, ցույց տալ այն քթով կամ թաթը դրա վրա դնել:

5. Շիմպանզեները հիանալի կարողանում են հիշողության հետ կապված գլուկոտրուկներ լուծել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շիմպազեները մեր մերձավոր ազգականներն են, նրանց ինտելեկտի մակարդակը բացատրելի է: Սակայն նրանց ինտելեկտի մակարդակը կարող է մրցակցել նաև մադու հետ: Ճապոնիայում ապրող Այումու շիմպանզեն հայտնի է իր տեսողական հիշողությամբ: Նրան էկրանի վրա խառը ինը թիվ են ցույց տալիս, որից հետո նա կարողանում է մտովի դասավորել դրանք:

6. Կակադուն կարողանում է փականներ բացել: Այդ գործողությունը թռչունից երկար ժամանակ է պահանջում, քանի որ նա մատներ չունի: Թռչուններից մեկը այդ խնդիրը երկու ժամում է լուծել, մյուսները հետևել են նրա գործողություններին և ավելի արագ են բացել փականը:

7. Ութոտնուկները շատ խելացի են, սակայն նրանց մտքերը տարօրինակ են և մեզ անհասկանալի: Ութոտնուկի ինտելեկտը բարդ է ուսումնասիրության համար, քանի որ դրանք ջրային կենդանիներ են և անազատության մեջ չեն ապրում, դրանցից շատերը խոր ջրերում են ապրում: Ութոտնուկները անողնաշարավորների մեջ ամենամեծ ուղեղն ունեն, որում ավելի շատ նեյրոններ կան, քան մարդու ուղեղում: Սակայն դրանց 60%-ը տեղադրված է ոտիկների մեջ: Եթե ոտիկները կտրեն, ապա դրանք կարող են սողալ դեպի սնունդը, վերցնել այն և տանել դեպի այն մասը, որտեղ պետք է բերանը լիներ: Ութոտնուկները որոշակի գույնի քարեր են հավաքում, որպեսզի թաքցնեն իրենց բույնը, իսկ շատերը փոխում են գույնը շրջակա միջավայրի հետ ձուլվելու նպատակով: Կարծիք կա, որ ութոտնուկները գույնը զգում են իրենց մաշկով և դրան համապատասխան արձագանքում:










































