Իրանի հետ բազմակողմանի համաձայնության գալու համար Արևմուտքը պետք է ճանաչի միջուկային ծրագրի մշակման Իրանի ժողովրդի իրավունքը: Իրանական IRIN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանի համալսարանում կոնֆերանսի ժամանակ:
«Դա բազմակողմանի համաձայնության գալու միակ միջոցն է»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ հանդիպումների մասնակիցները եկել են եզրակացության, որ Իրանի հետ բանակցությունները պետք է վարվեն տրամաբանության և համաձայնեցվածության հիման վրա:
Զարիֆի խոսքով՝ Վիեննայում բանակցությունների վերջին փուլի ընթացքում իրանական կողմը ցույց է տվել իր մտադրությունների ողջ լրջությունը:
Իրանի միջուկային ծրագիրն անփոփոխ կպահպանվի ցանկացած դեպքում, նշել է նա:
Զարիֆի խոսքով՝ Իրանը երբեք չի ընդունի Արևմուտքի «ուռճացված պայմանները»:
Իրանը կշարունակի ուրանի հարստացումը ցանկացած պայմանավորվածության ձեռքբերումից հետո, նշել է Զարիֆը:









































