Ջորջ Քլունին լավ է նայվում ցանկացած դերում, սակայն դժվար թե դերասանի երկրպագուները հրաժարվեն ևս մեկ անգամ նայել ջենտլմենի մարմնավորող նրա դերակատարին:
Շուտով նրանց այդպիսի հնարավորություն կընձեռվի, գրում է Elle-ն: «Դաունթոն աբբայություն» սերիալի ստեղծողները լուսանկարներ են հրապարակել հատուկ սերիալի սուրբծննդյան նկարահանման հրապարակից, որի հրավիրյալ աստղ է դարձել Քլունին:
Պրոմո-լուսանկարում Ջորջը կեցվածք է ընդունում լորդ Կրոուլիի դերակատարի՝ Հյու Բոննևիլի հետ: Նրանք միասին արդեն աշխատել են «Գանձերի որսորդները» ֆիլմում, որտեղ Քլունին հանդես էր գալիս որպես դերասան ու պրոդյուսեր:
Հենց Հյուն էլ Քլունիին առաջարկել էր դառնալ «Դաունթոն աբբայության» հերոսը, ինչին էլ վերջինս ուրախությամբ համաձայնել էր:







































