Ամերիկացի նկարչուհի Լիզաբեթ Ռոսոֆը ստեղծել է Չինաստանի հայտնի Տերակոտայի բանակը, որտեղ հնագույն մարտիկներին փոխարինել են Միկի Մաուսը, Սարդ-մարդը, Բեթմենը և այլ հերոսներ: Այս մասին հայտնում է buro247-ը:
Տերակոտայի բանակի 8000 մարտիկները ծառայել են կայսեր Ցին Շիհուանդիին, ով միավորել է Չինաստանն ու ավարտել Չինական մեծ պատի կառուցումը:
Ռասոֆի աշխատանքներում մարտիկներին փոխարինում են կոմիքսների, մուլտֆիլմերի և ֆիլմերի հայտնի կերպարները:
Նկարչուհին իր աշխատանքներում խորհում է ամերիկյան մշակույթի գլոբալ ազդեցության մասին:
![]()









































