Մեծ Բրիտանիայում ներգաղթածների ավելի քան քառորդ մասը ծնունդով Արևելյան Եվրոպայից են, իսկ նրանց մեծ մասը լեհեր են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Այսպիսի տվյալներ է ներկայացրել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը:
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Արևելյան Եվրոպայից Մեծ Բրիտանիա գաղթածների թիվը մոտ 1,3 մլն է, որոնցից 679 հազարը լեհ են: Միաժամանակ, Լեհաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Կրակովում, ապրում է 750 հազար մարդ:
Կազմակերպությունը Մեծ Բրիտանիայում լեհերի թվի աճը համարում է ԵՄ ընդլայնման արդյունք և, մասնավորապես, «Արևելյան բլոկի» անդամ երկրների ընդգրկումը:







































