Ավստրիայի կառավարությունը «թեժ գիծ» և խորհրդակցության կենտրոն է բացել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, դրանք նախատեսված են այն քաղաքացիների համար, ովքեր իրենց բարեկամին, համադասարանցուն կամ գործընկերոջը կասկածում են իսլամիստ ծայրահեղականների հետ կապի մեջ:
Նման միջոցներ ձեռնարկվել են՝ կապված դեպի Իրաք և Սիրիա երիտասարդների հոսքի ավելացման հետ, որտեղ նրանք կռվում են ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) զինյալների հետ կամ ետ վերադառնում՝ ահաբեկչություն կատարելու նպատակով:
Նոյեմբերի 28-ին ավստրիական ոստիկանությունը լայնածավալ ստուգայց անցկացրեց բնակելի տներում և մզկիթներում: Արդյունքում ձերբակալվեց 14 մարդ, որոնք կասկածվում են մարդկանց հավաքագրման մեջ:









































