Գվատեմալայի արևելքում գտնվող Սանտա Ռոսա դեպարտամենտում կանադական Tahoe Resources ընկերության հանքի վրա հարձակման հետևանքով շաբաթ օրը զոհվել է 2 մարդ, ևս 7-ը վիրավորվել են, գրում է Rosbalt-ը:
Զոհվածները ձեռնարկության պահակներն էին, որ փորձել են պաշտպանվել հանքի հարևան բնակավայրերի բնակիչների հարձակումից, որոնք ներխուժել են հանքի տարածք:
Հարձակվողները հրազեն են կիրառել: Հարձակման պատճառ կարող է լինել այն, որ ձեռնարկությունը, իբր, կարող է կեղտոտել շրջակայքի աղբյուրները:
Նշենք, որ սա Գվատեմալայում այս ձեռնարկության վրա իրականացված երրորդ հարձակումն է:







































