«Սև հովազ» Նաոմի Քեմփբելը ES Magazine ամսագրի համար նկարահանվել է նոր, բաց ֆոտոշարքում։
44-ամյա բրիտանացի սուպերմոդելը դարձել է սնդուսափայլ ամսագրի նոյեմբերյան համարի հերոսուհին և նրա էջերում հայտնվել բաց հանդերձանքով, ինչպես նաև թոպլես՝ ցուցադրելով շքեղ սեքսուալ մարմնաձևերը։
ES Magazine-ի հետ հարցազրույցում գեղեցկուհին պատմել է, թե ինչպես է հաջողվում ձևի մեջ մնալ։
«Ես ինձ հրաշալի եմ զգում։ Զբաղվում եմ յոգայով և պիլատեսով, երբեմն մարզումներ եմ անցնում տուրիստական մարզական ճամբարում,- ասում է մոդելը։- Չարժե մոռանալ, որ գլխավորը քեզ երջանիկ մարդ զգալն է։ Երջանկությունը առողջության ու գեղեցկության գրավականն է։ Տարիների ընթացքում ես ավելի մեղմ մարդ եմ դարձել։ Ես երբեմն ծիծաղում եմ ինձ վրա ու ինձ երբեք լուրջ չեմ վերաբերվում»։
Հարցազրույցում Նաոմին խոստովանել է, որ 2015թ. իր ամենամեծ երազանքը Էբոլայի հարուցիչի դեմ դեղորայք գտնելն է։











































