Աշխարհի խոշորագույն շոկոլադ արտադրող Mars, Inc և Barry Callebaut ընկերությունները հայտարարել են, որ շուտով կսկսվի պատմության մեջ համաշխարհային շոկոլադի ամենաերկար դեֆիցիտը, գրում է kedem.ru կայքը:
Շոկոլադի արտադրությունն ամեն տարի կրճատվում է, իսկ պահանջարկը՝ ավելանում: Անցյալ տարի ամբողջ աշխարհում նախորդ տարվա համեմատ 70 000 տաննա ավելի շատ շոկոլադ է սպառվել: 2020 թ. այդ տարբերությունը կարող է հասնել մեկ միլիոն տոննայի, իսկ 2030 թ. իսկական շոկոլադը կարող է դառնալ հազվագյուտ բան և շքեղության առարկա: Պակասորդի պատճառը Արևելյան Աֆրիկայի (որտեղ աճում է կակաոյի համաշխարհային բերքի շուրջ 70%-ը) եղանակային անբարենպաստ պայմաններն են: Շոգ և չոր եղանակների և հիվանդությունների պատճառով կակաոյի բերքատվությունը ընկել է 30-40%-ով: Այդ պատճառով շատ ֆերմերներ նախընտրում են աճեցնել ավելի եկատաբեր մշակաբույսեր: Դեֆիցիտի պատճառներից մեկն էլ սև և դառը շոկոլադների պահանջարկի ավելացումն է, ինչի արտադրության համար պահանջվում է ավելի շատ կակաո, քան կանթնային շոկոլադի դեպքում:









































