Իտալիայում զանգվածային գործազրկությունը և բյուրոկրատիայի աճը մարդկանց ստիպել են վաստակելու համար ամենատարբեր միջոցներ գտնել, գրում է RT-ն:
Ջովանի Կաֆարոն, օրինակ, աշխատանքը կորցնելուց հետո բազմաթիվ տեղեր է ուղարկել իր ինքնակենսագրականը, սակայն ապարդյուն: Մի օր նա տեսել է, թե ինչպիսի հերթ է գոյացել էլեկտրաէներգիայի վարձավճարը մուծելիս, և նրա գլխում հրաշալի գաղափար է ծագել:
Շատ մարդիկ ժամանակ չունեն հերթերում կանգնելու, ուստի Ջովանին Միլանի փողոցներում թռուցիկներ է տարածել, որ գումարի դիմաց պատրաստ է ուրիշների փոխարեն հերթի կանգնել: Իր աշխատանքի համար նա ժամում 10 եվրո է վերցնում:









































