Հայտնի են «Եվրոպական դաշնամուր» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակիցները: Մրցույթին մասնակցելու են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհիներ Իզաբելլա Մարությանը և Սուսաննա Իսրայելյանը:
Հայաստանի մասնակցությունը «Եվրոպական դաշնամուր» մրցույթին առաջարկել է «Եվրոպական դաշնամուր» ծրագրի ներկայացուցիչ Քրիստինե Ծատուրյանը: Առաջարկությունը ողջունել և աջակցելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և ՀՀ մշակույթի ու սփյուռքի նախարարությունները:
«Մենք չափազանց մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ արվեստի բնագավառում առկա փոխանակման ծրագրերին՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում երաժշտական մեծ ներուժ կա»,- շեշտեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Ժան Պոլ Մարտենը:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա Կանն քաղաքում հոկտեմբերի 15-30-ը:








































