Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը գերմանական Bild պարբերականի հետ հարցազրույցում ասել է, որ Մոլդովայի` Եվրամիություն մտնելու հնարավորությունը մոտ ապագայում բացառվում է:
Նրա խոսքով` Մոլդովայի ԵՄ մտնելը կարող է որոշ խնդիրներ հրահրել:
«Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը մեծ ներքաղաքական տարաձայնություններ ունի և իր հետևից քարշ է տալիս մի շարք խնդիրներ»,- հայտարարել է Շտայնմայերը:








































