Ջասթին Թիմբերլեյքը որոշել է Ջեսիքա Բիլին և իրենց ապագա երեխային տեղափոխել իր հայրենի Մեմֆիս քաղաք (Թենեսի նահանգ): Նախևառաջ, հայտնի զույգը չի ցանկանում, որպեսզի փոքրիկը մեծանա Լոս Անջելեսում: Բացի այդ, երգչի ընտանիքը կլինի նրանց կողքին, գրում է Spletnik.ru-ն:
«Ջասթինը և Ջեսիքան ցանկանում են, որպեսզի նրանց երեխաներն ունենան տուն, հայրենի քաղաք, և նրանք հաստատ չեն ցանկանում, որ դա լինի Լոս Անջելեսը:
Քաղաքը, որտեղ ծնվել է Ջասթինը, կատարյալ վայր է: Նրա մայրը` Լինը, հղիության մասին լուրից ավելի շատ է ուրախացել, քան զույգը: Նաև նրա տատիկը` Սեյդին, երջանկությունից ուղղակի յոթերորդ երկնքում է»,- ասել է աղբյուրը:











































