Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմին պատկանող Control Empresarial de Capitales և Inmobiliaria Carso ընկերությունները 700 մլն եվրո են ներդնում իսպանական շինարարական Fomento de Construcciones y Contratas ընկերությունում՝ 25.6 տոկոս մասնաբաժնի դիմաց: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Իսպանական ընկերության գլխավոր բաժնետեր Էսթեր Կոպլովիցը հայտարարել է, որ իր մասնաբաժինն ընկերությունը կնվազեցվի՝ ավելի քան 50 տոկոսից հասցնելով 22.4 տոկոսի:
Գործարքին նախորդել են մի քանի պոտենցիալ ներդրողների հետ բանակցությունների մի քանի ամիսները, այդ թվում Ջորջ Սորոսի հետ՝ նշում է թերթը:
Պարբերականը հիշեցնում է, որ անցած տարվա վերջին Բիլ Գեյթսը 108.5 մլն եվրո է վճարել FCC-ում 6 տոկոս մասնաբաժնի համար:
FCC-ի աշխատակիցների թիվը 56 երկրներում հասնում է 80 հազարի:







































