Wednesday, 24 06 2026
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ

Մոսկվայի կողմից Ջավախքի ապակայունացումը դրամատիկ կարող է լինել ողջ տարածաշրջանի համար

Ռուսաստանը շարունակում է ոտնահարել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը և դրա մասը կազմող սկզբունքները, ինչպիսին է տարածքային ամբողջականությունը: Շարունակելով մարտահրավեր նետել միջազգային հանրությանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս անգամ Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբայի հետ ստորագրեց պայմանագիր համագործակցության ու ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Մի փաստաթուղթ, որը նախատեսում է անվտանգության ու պաշտպանության ընդհանուր տարածքի ձևավորում, այդ թվում՝ համատեղ զորքերի ստեղծման միջոցով։

Յուրաքանչյուր անգամ, երբ Ռուսաստանն ինչ-ինչ քայլերի է դիմում Վրաստանի նկատմամբ, իր մասին հիշեցնել է տալիս Ջավախքի կապը Ռուսաստանի հետ, և ծնվում են մտավախություններ, որ Ջավախքը կարող է Ռուսաստանի ձեռքին ապակայունացման գործիք դառնալ: Նման մտավախությունների հիմքեր Ջավախքում այսօր ևս կան. ռուսական ոչ պաշտոնական աղբյուրներում վերջերս շրջանառվում է Ջավախքի գործոնը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանն ասաց, որ չի կարծում, թե Ջավախքը Ռուսաստանի ձեռքին կդառնա ապակայունացնող գործոն հայ-վրացական հարաբերություններում: Սակայն, ըստ նրա, եթե ինչ-որ պահի Ռուսաստանին ապակայունացնող ուժեր անհրաժեշտ լինեն, Ջավախքում նրանք ինչ-որ ձևով կգտնեն կամ կներդնեն այդպիսի ուժեր:

Թեև, նրա վստահեցմամբ, Ջավախքի ժողովուրդը հանգիստ է, և չկան ակնառու ռուսամետ տրամադրություններ՝ չնայած համայնքում առկա լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներին:

«Ռացիոնալ հատիկ կա նրանում, որ համայնքը ռուսամետ է եղել և կա՝ այն առումով, որ երկար ժամանակաշրջան Ջավախքի հայությունն անմիջականորեն շփվում է ՌԴ-ի հետ, օրվա ապրուստը ստանում Ռուսաստանից՝ եթե չլինեին արտերկրից եկող գումարները, Ջավախքի ժողովուրդն այդքան բարվոք վիճակում չէր ապրի, եթե կարելի է այդպես համարել: Ջավախքի հայության մեծ մասն ապրում է Ռուսաստանում, գործ ունի այնտեղ դրած, որի շնորհիվ որոշակի տրամադրվածություն կա դեպի Ռուսաստանը: Արդեն երիտասարդության շրջանում եվրոպական երկրներ մեկնելու մտադրություններ կան, երբ ուժի մեջ մտնի ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմը: Ուստի եթե դրսից խանգարող հանգամանքներ չլինեն, հայ ժողովուրդը չի ընդվզի կամ անկայունություն ստեղծի»,- ասաց նա:

Ֆյոդոր Թորոսյանը կարևորեց հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ասելով, որ համայնքն ունի որոշակի խնդիրներ, բայց տեղի պատգամավորները հարցեր են բարձրացնում խորհրդարանում՝ փորձելով դրանք լուծել:

Իր հերթին քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը միշտ է փորձել օգտագործել հայկական գործոնը՝ Վրաստանում ապակայունացում ստեղծելու համար, դեռևս այն ժամանակից, երբ Ախալքալաքում տեղակայված էր ռուսական ռազմական բազա:

«Այդ համայնքն այսօր ևս լուրջ ներուժ ունի՝ պայթեցնելու տարածաշրջանը, բայց պետք է ասել, որ ի պատիվ ՀՀ-ի, հայերի՝ դեռևս հնարավոր է եղել խուսափել առկա խնդրի այդչափ սրացումից, որովհետև ակնհայտ է, որ դա ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Վրաստանին, ո՛չ էլ, մանավանդ, տեղի հայկական համայնքին: Սա, իհարկե, դրամատիկ զարգացումներ կարող է ունենալ բռնկման դեպքում: Առայժմ հայկական կողմը գտել է որոշակի լծակներ, որոնցով կարողացել է խուսափել դրամատիկ զարգացումներից: Չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի, Ռուսաստանն ինչ նոր կռվան կավելացնի, դրսից ինչպես կապակայունացնի Ջավախքը, որին հայկական կողմը չի կարողանա պատասխանել: Ամեն դեպքում՝ նման զարգացումները պետք է կանխվեն»,- մեկնաբանեց Աղասի Ենոքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում