Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Իսկ պարտվում է Հայաստանի քաղաքացին

Երբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում Եվրամիության չինովնիկների հետ հանդիպումներում հավաստիացնում է, որ Հայաստանը հավատարիմ է եվրաինտեգրացիայի ուղուն, և այդ ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքներից մեկն է, Եվրոպայի պաշտոնյաները երևի թե լսում են նրան ու մտածում՝ «դե, եթե Հայաստանը հավատարիմ է, և այդ ուղին առանցքներից մեկն է, ապա ինչ գործ ունեք դուք այստեղ»:

Եվրաինտեգրացիայի ուղով հաստատուն և հետևողական ընթացող երկրում Հովիկ Աբրահամյանը չէր կարող լինել ԱԺ նախագահ, առավել ևս` հայտարարելով, որ քաղաքականության մեջ լինելու համար իրեն խելք պետք չէ: Եվրաինտեգրացիայի ուղով գնացող պետությունում շատ բան այնպես չէր լինի, ինչպես այսօր Հայաստանում է:

Հայաստանում այսօր եվրաինտեգրացիայի միայն անունը կա, իսկ ամանում Հովիկ Աբրահամյանն է և նրա գլխավորած օլիգարխիական պառլամենտը, որտեղ պատգամավորները կարող են լրագրողներին սպառնալ կոտրել նրանց ծնոտը, բայց չենթարկվել որևէ պատասխանատվության:

Միևնույն ժամանակ` այս ամենը պետք է որ վիրավորական լինի հենց այն մարդկանց համար, ում ականջներին Հովիկ Աբրահամյանը «լապշա» է կախում՝ հավաստիացնելով, թե Հայաստանը եվրոպականանում է:

Հետաքրքիր է` արդյոք ի՞նչ են զգում եվրոպացի չինովնիկները այդ ամենը լսելիս: Նրանք լավ պատկերացնում են իրականությունը, նրանք գիտեն` ինչն ինչոց է, և այնպես չէ, որ բացահայտ խաբվում են կամ մոլորեցվում: Բայց նրանց չի՞ հոգնեցրել արդյոք Հայաստանի իշխանության տարատեսակ ներկայացուցիչների համար, այսպես ասած, «թարմ ականջ» լինելը: Վերջին հաշվով` չե՞ն հասկանում արդյոք այդ պաշտոնյաները, որ հայտնվելով այդ կարգավիճակում, թեկուզ չտրվելով, իհարկե, երևակայական խոստումներին ու հավաստիացումներին` իրենք ըստ էության «արջի ծառայություն» են մատուցում Հայաստանի նույն այդ «օդիոզ» պաշտոնյաներին` Հայաստանի քաղաքացիների դեմ նրանց պայքարում:

Վերջապես պե՞տք է ինչ-որ պահի դրսևորվի Եվրոպայի ներկայացուցիչների արժանապատվության զգացումը, եվրոպական արժեքների, սկզբունքների պատվախնդիր առկայությունը:

Լավ, Հայաստանի պաշտոնյաները ստիպված են դերասանություն անել, դա նրանց համար նորություն չէ՝ սովորություն է, կենսակերպ, բայց մի՞թե Եվրոպայի պաշտոնյաները չեն հասկանում, որ իրենք էլ են տրվում, միանում այդ դերասանությանը և այդպիսով մասնակցում Հայաստանի ազնիվ, իսկապես եվրաարժեքներին նվիրված և դրանց համար պայքարող քաղաքացիների առաջ խաղացող թատրոնին: Դրա տարբեր արարներում` Բրյուսելում, Ստրասբուրգում կամ այլուր, ընդունում են Հայաստանի տարբեր դեմքերի` լավ իմանալով, որ այդ դեմքերն իրականում ոչ թե եվրաինտեգրացիայի հետևորդ են, այլ այդ գործընթացի կենդանի պատնեշ: Ընդունում են, խաղում նրանց հետ, նրանց կանոններով` թերևս չմտածելով կամ մինչև վերջ չպատկերացնելով, որ այդ խաղի արդյունքում, ինչքան էլ որ իրենց զգան դատավոր, միևնույն է` պարտվողը լինում է Հայաստանի հասարակությունը:

Դա է պատճառը, որ Հովիկ Աբրահամյանը ոչ թե թոշակի է գնում, այլ գնում է Բրյուսել՝ ԱԺ նախագահի կարգավիճակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում