Հունվարի 11-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, Տավուշի ջրամբարն է ընկել ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն: դեպքի վայր է մեկնել բերդ քաղաքից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ2106» մակնիշի 64 ստ 790 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ջրամբարը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը և ուղևորը, ովքեր տեղափոխվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ: Հրշեջ-փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:








































