Wednesday, 24 06 2026
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

Նիկոլ Փաշինյանը խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մտադրությունն արդեն մի քանի օր է՝ խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը: Թեև հարցի վերաբերյալ կուսակցությունները դեռ չեն շտապում պաշտոնական դիրքորոշում հայտնել, բայց շարքերում տիրող անհանգստությունից ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ իշխանական դաշտի լյուստրացիա է նախաձեռնել` ցույց տալու համար, թե իրականում ով ով է: Փաշինյանը հիմա որոշման նախագիծն է պատրաստում, որից հետո այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական ուժերին՝ անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և այս հարցն արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար:

Նա կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրում է պատգամավորներին Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթաց սկսել: Ասել է, որ միշտ էլ պատրաստ է եղել պաշտպանել այսպիսի նախաձեռնությունները, բայց քանի որ ոչ իշխանական ուժերն այդպիսի գործընթաց չեն սկսում, ինքն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Չնայած ՀՀ նախագահի իմպիչմենթը բազմափուլ գործընթաց է, և խորհրդարանի մեծամասնությունից է կախված՝ թույլ կտա՞ հարցը մտցնել նիստի օրակարգ, թե ոչ, այդուհանդերձ, ոչ իշխանականների և հատկապես ԲՀԿ-ի գործարար շարքերում խիստ լարված են և մտադիր չեն մասնակցել Փաշինյանի նախաձեռնությանը: Հարցից խուսափում է անգամ պատգամավոր Արմեն Ավետիսյանը, ով ԲՀԿ-ի գործարար և քաղաքական շերտերի ճամփաբաժանում է:

Զրույցի սկզբում ԲՀԿ-ական պատգամավորը փորձեց գլուխը պրծացնել՝ հայտարարելով, թե մարզում է եղել, որտեղ ինտերնետ չկա, և ծանոթ չէ Փաշինյանի նախաձեռնությանը: Նրանից հետաքրքրվեցինք ԲՀԿ-ի պլանների և իշխանափոխության խոստումների մասին: «Մենք արդեն ասել ենք, բերեք չշարունակենք»,- սաստեց պատգամավորը: «ԲՀԿ-ի առաջնորդը հստակ ասել է, թե ինչ ենք ուզում, իշխանափոխության երկու ճանապարհ կա, կամ դա հեղաշրջումն է, որին մենք կողմնակից չենք, և կա սահմանադրական նորմերի մեջ իշխանափոխություն, որի մեջ մտնում են նաև արտահերթ և հերթական ընտրությունները, իսկ դրա համար գործընթացը ցույց կտա»:

Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու գործընթացը հեղափոխակա՞ն քայլ է: «Ես էդ հարցն էս պահին չեմ քննարկում»: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ է ասում, որ իրենք ունեն քաղաքական օրակարգ, որի մեջ է մտնում արտահերթ ընտրությունների հարցը, առանց նախագահի հրաժարականի շեշտադրության: «Մենք ասում ենք՝ արտահերթ ընտրություններ, այս պահին չենք բացում, բայց հասկանալի է, պետք է տրամաբանորեն հասկանալ»,- իր հերթին խույս է տալիս Մելքումյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում