Christie’s-ը աճուրդի է հանել Ջեյմս Ուոթսոնի՝ ԴՆԹ-ի առաջին հայտնաբերողներից մեկի Նոբելյան մեդալը, որը գիտնականը ստացել էր 1962 թ. ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտում կատարած հայտնագործության համար:
Նոբելյան մեդալը առաջին անգամ է վաճառվելու աճուրդում՝ դրա տիրոջ կենդանության օրոք. գիտնականը պատրաստվում է մեդալի վաճառքից գոյացած գումարն ուղղել գիտական ինստիտուտների ֆինանսավորմանը, հայտնում է Reuters գործակալությունը:
Ուոթսոնի մեդալը ձուլվել է Շվեդիայի թագավորական դրամահատարանում՝ կանաչ ոսկուց ու ծածկված է մաքուր ոսկու շերտով:
Լոտի արժեքը գնահատվում է 2,5-3,5 մլն դոլար:









































