Երեւանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում նոյեմբերի 19-ի երեկոյան գազով լցված փուչիկների պայթյունի գործով Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը, որոնք կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների կապակցությամբ):
Այս մասին ի պատասխան armtimes.com-ի հարցին ասացին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:









































